National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
31.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
11.07.2012
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահն ու նրա գլխավորած պատվիրակության անդամներն այցելեցին Ծիծեռնակաբերդ
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ հուլիսի 11-ին այցելեցին Ծիծեռնակաբերդ եւ ծաղիկներ դրեցին 1915 թվականի Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, խոնարհումով ու լռությամբ հարգեցին մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։

 Պատվիրակության ղեկավարն ու անդամները եղան Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Հայոց Մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին: Վալենտինա Մատվիենկոն գրառում կատարեց պատվո հյուրերի հուշամատյանում։ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահն ու պատվիրակության անդամները, որպես հիշատակ, լուսանկարվեցին «Հիշողության պուրակ»-ում տարիներ առաջ տիկին Մատվիենկոյի կողմից տնկված մշտադալար եղեւնու հարեւանությամբ։

 Վալենտինա Մատվիենկոն լրագրողների հետ զրույցում  նշեց. «Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած ցեղասպանությունը համայն մարդկության դեմ կատարված մեծագույն հանցագործություն է. դեռեւս 1915 թվականին Ռուսաստանն այսպիսի որակում է տվել այդ ոճրին։

 Դա հայ ժողովրդի՝ հնագույն քրիստոնյա ժողովուրդներից մեկի պատմության ողբերգական էջն է։ Զոհվեցին միլիոնավոր անմեղ մարդիկ։ Ռուսաստանը հազարավոր հայերի ապաստան տվեց իր երկրում, օգնություն ցացաբերեց Հայաստանին։

 Ես կարծում եմ, որ այդպիսի հանցագործությունները, որքան էլ տարիներ ու դարեր անցնեն, չի կարելի մոռանալ, որպեսզի դրանք չկրկնվեն։ Մարդկության դեմ կատարված հանցագործություններին այնպիսի գնահատականներ ու որակումներ պետք է տրվեն, ինչին դրանք արժանի են` հատկապես մեր օրերում, երբ ցանկանում են պատմությունը կեղծել ու աղավաղել։ Դա անթույլատրելի է։ Ցեղասպանությունը՝ ցեղասպանություն է։ Հարկավոր է ցեղասպանության ենթարկվածների հիշատակը վառ պահել։ Եվ պետք է արժանին մատուցել Հայաստանին ու հայ ժողովրդին, որ կառուցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող այս հուշահամալիրը։ Քանի դեռ կհիշվի ողբերգության մասին, քանի դեռ զոհերի հիշատակը վառ կմնա՝ այդպիսի ողբերգությունները, ես վստահ եմ, չեն կրկնվի»։ 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am